Ռոնալդուն հերքել է իր՝ հայր դառնալու մասին լուրերը

Ռոնալդուն հերքել է իր՝ հայր դառնալու մասին լուրերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ»-«Ռեալ» (1:6) հանդիպման ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպման վերջում գնդակը մտցրեց մարզաշապիկի տակ:

Սովորաբար նման կերպ ֆուտբոլիստները նշում են գոլերը, երբ պատրաստվում են հայր դառնալ: Այդ իսկ պատճառով, պորտուգալացու արարքը բուռն քննարկման առիթ հանդիսացավ՝ «դեղին մամուլում» լուրեր տարածվեցին, որ Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Իրինա Շեյկը, հղի է: Սակայն զույգը շատ արագ հերքել է այդ տեղեկատվությունը:

Ռոնալդուն հայտարարել է, որ նման կերպ է վարվել, քանի որ խաղից մեկ օր առաջ հորեղբայր է դարձել՝ ֆուտբոլիստի հարազատ եղբայրը երեխա է ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում