«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը գնահատել է իր մեկնարկն ընթացիկ մրցաշրջանում ու ընդգծել, որ դեռ կարող է ավելացնել: Չիլիացի ֆուտբոլիստն Իսպանիայի նոր առաջնությունում մասնակցած երեք խաղում դարձել է երկու գոլի հեղինակ’ հաղթական գնդակ խփելով «Սևիլյայի» հետ մրցավեճում:
-Ես վստահություն եմ զգում թիմակիցներիս ու մարզչի կողմից: Դա ինձ հավելյալ ուժ է հաղորդում, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ: Բայց առաջադիմելու տեղ դեռ ունեմ: Անխոս, դեռ չեմ ցուցադրում իմ լավագույն ֆուտբոլը,- ասել է Սանչեսը: