Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-ը հաղորդում է, որ ռուսական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հանդիպման ժամանակ թիմերը կխաղան հատուկ գնդակով:
Գնդակի վրա (ներկայացված է նկարում) նշված են մրցաշարի, թիմերի, մարզադաշտի անունները և հանդիպման անցկացման ժամանակը:
Հավելենք՝ այս պահի դրությամբ ԲԿՄԱ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը 20 միավորով, իսկ «Սպարտակը» 17 միավորով 3-րդն է: Մոսկովյան դերբին կայանալու է սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 13:30-ին: