Սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում մրցելու են «Պարի Սեն Ժերմենը» և «Մոնակոն»: Վերջինիս նորեկ Ռադամել Ֆալկաոն անհամբերությամբ սպասում է այդ դիմակայությանը:
««ՊՍԺ»-«Մոնակո»՝ սա հանդիպում է, որին ցանկանում է մասնակցել յուրաքանչյուրը: Իհարկե, մենք հաղթելու և հաջող մեկնարկը շարունակելու հույս ունենք: Միևնույն ժամանակ պետք է գիտակցել՝ այս հանդիպումը կարևոր է, բայց ոչ վճռորոշ»,-ասել է Ֆալկաոն:
Հավելենք՝ այս պահին «Մոնակոն» մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 13 միավորով, իսկ «ՊՍԺ»-ն, 11 միավորով, երրորդ հորիզոնականում է: