Թուրինի «Յուվենտուսի» դարպասը սեպտեմբերի 22-ին սեփական հարկի տակ կայանալիք «Վերոնայի» հետ հանդիպմանը կպաշտպանի ոչ թե հիմնական դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, այլ Մարկո Ստորարին։ Այս մասին մինչխաղային մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «Յուվետուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
«Որոշվեց Բուֆֆոնին հանգստանալու հնարավորություն տալ։ Առաջին րոպեներից դաշտ դուրս կգա Ստորարին»,-ասել է Կոնտեն։
«Յուվետուս»-«Վերոնա» հանդիպումը տեղի կունենա Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակներում։ Այս պահին «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ «Վերոնան»՝ ութերորդը։