Ֆաբրեգաս. Արդարացում չունենք. մեր խաղի մակարդակը բավականաչափ բարձր չէր
27/11/2013 15:20

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Այաքսից» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կրած պարտությունը (1:2)։
«Մենք մեծ ծավալի աշխատանք կատարեցինք, այնպես որ հարցն այն չէր, որ մենք չէինք տրամադրվել կամ հաղթանակի հասնելու բավականաչափ ցանկություն չունեինք։ Պարզապես այս անգամ դա չստացվեց։
Ընդմիջման ժամանակ խուճապ ընդհանրապես չկար։ Մենք քննարկեցինք՝ ինչպիսի դիրքային պայքար է պետք տանել երկրորդ խաղակեսում։ Սակայն ամեն դեպքում «Բարսելոնան» չկարողացավ բեկել հանդիպման ընթացքը։
Մենք արդարացում չունենք. մեր խաղի մակարդակը պարզապես բավարար չափով բարձր չէր, ինչպիսին պետք է լինի «Բարսելոնայի» խաղը»,-ասել է Ֆաբրեգասը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում