Ալֆրեդո դի Ստեֆանո. Միայն Մեսսին կարող է խանգարել Ռոնալդուին «Ոսկե գնդակն» ստանալ
28/11/2013 14:41

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն խոսել է 2013 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակն» ստանալու Կրիշտիանու Ռոնալդուի հնարավորությունների մասին։
«Համոզված եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է Կրիշտիանու Ռոնալդուն ստանա։ Նա գերազանց աշխատանք է կատարում։ Միակը, ով կարող է խանգարել Ռոնալդուին, Մեսսին է՝ իսկական գնդակով դևը։
«Ռեալը» հիմա լավ է խաղում, հաղթում է և´ հիմնական, և´ ոչ հիմնական կազմով։ Խաբի Ալոնսոն դաշտ է վերադարձել, և թիմի խաղը պատշաճ տեսք է ստացել։ Անչելոտին լավ է աշխատում, և թիմը հաղթանակներ է տանում»,-ասել է դի Ստեֆանոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում