Մահացել է ֆուտբոլի պատմության լավագույն ձախ եզրային պաշտպանը
28/11/2013 18:44

Նմանատիպ
Այսօր Ռիո դե Ժանեյրոյում 88 տարեկան հասակում մահացել է բրազիլացի Նիլտոն Սանթոսը, ով FIFA-ի կողմից ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն ձախ եզրային պաշտպանը. այս մասին տեղեկացնում է «AS»-ը: Ֆուտբոլիստը կրկնակի աշխարհի չեմպիոն է (1958-ին և 1962-ին):
Սանթոսն իր ողջ կարիերան անցկացրել է «Բոտաֆոգոյում», որտեղ նրա թիմակիցն է եղել Գարինչան: Ակումբի կազմում նա մասնակցել է 723 հանդիպման՝ խփելով 11 գոլ: Հավաքականում անցկացրել է 84 խաղ և խփել 3 գնդակ:
Նա համարվում է Բրազիլիայի առաջին հարձակվողական ոճի ձախ եզրային պաշտպանը: Այդ ժամանակաշրջանում դա նորույթ էր, քանի որ այդ դիքրի խաղացողները մասնակցում էին միայն թիմի պաշտպանողական գործողություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում