Պիրլո. «Ոսկե գնդակին» Ռոնալդուն է արժանի

Պիրլո. «Ոսկե գնդակին» Ռոնալդուն է արժանի

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն կարծում է, որ 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն ինքը չի արժանանալու: 

« «Ոսկե գնդա՞կը»: Անկեղծ ասած, այդ մրցանակը ստանալու հույս չունեմ: Իմ գործը ֆուտբոլ խաղալն ու թիմիս օգնելն է:

Ինձ թվում է, որ մրցանակին Կրիշտիանու Ռոնալդուն է արժանի, ով ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում: Նա շատ օգտակար է թիմի համար և մյուսներին տանում է իր հետևից»,-Պիրլոյի խոսքը մեջբերել է Global Sports-ը:

Հիշեցնենք, որ առայժմ հայտնի է «Ոսկե գնդակի» հավակնորդների 23 հոգանոց ցանկը, իսկ լավագույն երեքի անունները, որոնցից մեկը 2014 թվականի հունվարի 13-ին կստանա մրցանակը, ՖԻՖԱ-ն կհրապարակի առաջիկա օրերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում