Գվարդիոլա. Եթե տիտղոս նվաճենք, մեկ սիգար կծխեմ
28/11/2013 21:48

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «ԲԿՄԱ»-ի նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակից հետո անդրադարձել է իր սաների գրանցած ռեկորդին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «Բավարիան» արդեն 10 խաղ անընդմեջ հաղթանակ է տոնում. նախորդ ռեկորդը պատկանել է «Բարսելոնային»’ 9 անընդմեջ հաղթանակ:
«Հպարտ եմ իմ թիմով և արդեն կանխատեսում եմ հետագա ելույթները: Եվրոպայում տասն անընդմեջ հաղթանակի հասնելը բարդ է:
Պարզապես հիանալի է. իմ ֆուտբոլիստները կամք ունեն: Իսկ երբ մենք տիտղոս նվաճենք, այդ ժամանակ մեկ սիգար կծխեմ»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է Die Welt-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում