«Արսենալն» ամենամեծ շահույթն է ստացել ՉԼ-ում
29/11/2013 14:11

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արդյունքներով, ներառյալ ընտրական փուլը, մրցաշարի մասնակից ակումբներից ամենամեծ շահույթն ստացել է «Արսենալը»։ Այս պահի դրությամբ լոնդոնյան ակումբը վաստակել է 14,7 միլիոն եվրո։
Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Միլանն» ու «Բազելը»՝ յուրաքանչյուրը 13,7 միլիոն եվրո շահույթով, իսկ չորրորդը մրցաշարի ներկա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, ում հաշիվը համալրվել է 13, 6 միլիոն եվրոյով։
Նրան հաջորդում են «Զենիթը», «Ստյաուան» և Շալկե 04»-ը՝ 13,2-ական միլիոն եվրոյով։
«Բարսելոնան» միայն 14-րդն է 12.1 միլիոն եվրո շահույթով, իսկ «Ռեալը» և «Ատլետիկոն» ստացել են 13,1 միլիոն եվրոյի եկամուտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում