Նաստասիչի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ

Նաստասիչի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մատիա Նաստասիչը երեք շաբաթ չի կարողանա օգնել «քաղաքայիններին»: Անգլիայի առաջնության 12-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ հանդիպման ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել:

«Նաստասիչի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ: Կոմպանին ապաքինվել է լիովին, բայց «Սոունսիի» դեմ խաղին նա չի մասնակցի: Իսկ Յովետիչը և Սիլվան պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բավարիայի» դեմ խաղին»,-հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում