Սերենա Ուիլյամս. Վինուսի հետ կիրք ենք հաղորդել թենիսին

Սերենա Ուիլյամս. Վինուսի հետ կիրք ենք հաղորդել թենիսին

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կարծում է, որ ինքն ու քույրը` Վինուսը, կարողացել են փոխել թենիսը.

-Մենք կիրք ենք հաղորդել թենիսին: Այն ավելի ժամանակակից ու ոճային ենք դարձրել: Կարծում եմ, որ ամբողջովին փոխել ենք խաղի դինամիկան: Վստահ եմ, որ մեծ ազդեցություն ենք ունեցել թենիսի զարգացման վրա: 

Չի կարելի նաև մոռանալ մեր մաշկի գույնի մասին: Նախկինում ոչ մի աֆրոամերիկացի չէր կարողանում բարձրակարգ առաջնություններում խաղալ,-հայտարարել է թենիսիստուհին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում