Մյուլլերի կարծիքով՝ Կրիշտիանուն միշտ լավ է խաղում

Մյուլլերի կարծիքով՝ Կրիշտիանուն միշտ լավ է խաղում

Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա հարձակվող Թոմաս Մյուլլերն իր կածիքն է արտահայտել «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի վերաբերյալ: «Կրիշտիանուն յուրահատուկ է և զարմանալիորեն մշտապես լավ խաղ է ցուցադրում: Չեմ հիշում, որ տեսած լինեմ, որ նա վատ խաղա», – գերմանացու խոսքերն է մեջբերում «AS»-ը:

Այդուհանդերձ Մյուլլերի կարծիքով՝ Ոսկե գնդակին կարժանանա իր թիմակից ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին: «Ռիբերին ճանաչվել է այս տարվա Եվրոպայի լավագույն խաղացող: «Բավարիան» հաղթել է ամեն ինչ, այդ պատճառով էլ հաղթողը պետք է լինի մեր խաղացողներից մեկը», -նշել է Մյուլլերը:

Նա նաև բացատրել է, թե ինչու ֆրանսիացին այնքան շատ գոլեր չի խփում, որքան Ոսկե գնդակի պայքարում իր մրցակիցները: «Նա իր ուժերը ներդնում է թիմին օգնելու և գոլայի պահեր ստեղծելու համար», -ասել է հարձակվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում