Ֆլորենտինո Պերես. Ոչ ոք չի կասկածում, որ Ռոնալդուն աշխարհում լավագույնն է

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
«Ոչ ոք չի կասկածում, որ Ռոնալդուն աշխարհում լավագույնն է և լավագույններից մեկը՝ ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ։
Մենք ցանկանում ենք շարունակել հաղթել նրա հետ։ Հպարտ ենք,որ Կրիշտիանուն ցանկանում է ընդմիշտ Մադրիդում մնալ։
Իսկ ամռանը մենք հրավիրեցինք անգլիական պրեմիեր-լիգայի լավագույն ֆուտբոլիստին։ Բեյլը նույնպես այս պահին աշխարհում լավագույններից մեկն է։
«Ռեալը» միշտ իր դիմաց նպատակ է դնում թիմում հավաքել միայն լավագույն խաղացողներին, և նույնն էլ մարզիչներին է վերաբերում։
Անչելոտին իսկական հաղթող է։ Նա մեծ փորձ ունի, որ կուտակել է Անգլիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։
Մենք բարձր ենք գնահատում նաև Զինեդին Զիդանի օգնությունը»,-Պերեսի խոսքերն է փոխացում Marca-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում