Գալիանի. «Միլանն» իմ կիրքն է. այլ ակումբ չեմ գնա

Գալիանի. «Միլանն» իմ կիրքն է. այլ ակումբ չեմ գնա

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է այլ ակումբ տեղափոխվելու մասին.

-Բազում առաջարկներ եմ ստացել, բայց այլ ակումբ չեմ տեղափոխվի:  Իմ ֆուտբոլային կարիերան այստեղ էլ կավարտեմ: «Միլանն» իմ կիրքն է: Ես սիրում եմ այս ակումբը,-հայտարարել է Գալիանին, ով օրեր առաջ նշել էր, որ հրաժարական է տալու:

Նշենք, որ Գալիանին զբաղեցնում է «Միլանի» փոխնախագահի պաշտոնը 1986 թվականից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում