Յայա Տուրե. Եկել եմ «Սիթի» մեծ հաջողությունների հասնելու համար

Յայա Տուրե. Եկել եմ «Սիթի» մեծ հաջողությունների հասնելու համար

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն նշել է, որ ցանկանում է օգնել իր թիմին պատմություն կերտել Եվրոպայում:

«Ես այստեղ եմ եկել Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Եկել եմ այս ակումբի հետ պատմություն կերտելու և մեծ բարձունքների հասնելու համար: Ես չեմ սիրում պարտվել, սակայն նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք, և դա ինձ շատ վշտացրեց: Դժվար է համակերպվել, երբ այդքան մոտ ես որևէ կարևոր ձեռքբերման, սակայն պարտվում ես սխալների պատճառով», -ասել է Տուրեն՝ ավելացնելով, որ այնպիսի ֆուտբոլսիտների հետ, ինչպիսիք են Ագուերոն և Սիլվան, մոտակա տարիներին նրանք անպայման կհասնեն մեծ հաջողությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում