Բենդտների և Օզիլի գոլերի շնորհիվ «Արսենալը» հաղթեց «Հալ Սիթիին» (տեսանյութ)

Բենդտների և Օզիլի գոլերի շնորհիվ «Արսենալը» հաղթեց «Հալ Սիթիին» (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Արսենալը» սպասված հաղթանակ տոնեց «Հալ Սիթիի» նկատմամբ: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Նիկլաս Բենդտները (2′) և Մեսութ Օզիլը (47′):

«Արսենալ»-«Հալ Սիթի»’ 2:0

«Զինագործներն» այժմ ունեն 34 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Հալ Սիթին» մնաց 17 միավորով, 10-րդ տեղում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում