Կասիլյասը միանում է Samsung Galaxy 11-ի հավաքականին (տեսանյութ)
05/12/2013 15:32
Նմանատիպ
Samsung-ը Galaxy 11-ի համար գովազդային նոր շարք է սկսել, որում ընդգրկված են, ընկերության բնորոշմամբ, «ընտրյալները»։ Նրանք պետք է հանդես գան Երկիրը կործանել սպառնացող այլմոլորակայինների թիմի դեմ։
Հերթական ընտրյալն Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն է։
Երկրագնդի հավաքականի կազմում արդեն ընդգրկված են Գյոտցեն, Օսկարը, Վու Լեյը, Լի չունգ Յոնգը և Ֆալկաոն, իսկ ավագը Մեսսին է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում