Լյովը խոսել է «Ոսկե գնդակի» քվեարկությունը փակ դարձնելու օգտին
05/12/2013 15:59

Նմանատիպ
Գերմանայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հաստատել է, որ չի ցանկանում մասնակցել 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությանը, քանի որ քվեարկությունը դադարել է գաղտնի լինել։
«Ես կարծում եմ, որ փակ քվեարկությունը շատ կարևոր է։ Համեզված եմ, որ նաև ավելի արդար կլինի, եթե ֆուտբոլիստներն ու մարզիչները չկարողանան քվեարկել իրենց սաների և թիմակիցների օգտին, ինչպես նախկինում էր։ Այս տարի թեկնածուների ցանկում Գերմանիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստ է ընդգրկված։ Պետք է լավագույն եռյակ կազմել։ Ստացվում է, որ ես մեխանիկորեն դեմ եմ քվեարկում իմ երկու ֆուտբոլիստներին»,-ասել է Լյովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում