Պլատինի. Գավաթակիրները պետք է մասնակցեն Չեմպիոնների լիգային

Նմանատիպ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին առաջարկել է բարձրացնել երկրների գավաթային մրցարշարերի վարկանիշը՝ գավաթակիներին Չեմպիոնների լիգայի ուղեգիր շնորհելով:
«Իսպանիայի գավաթն իր ավանդույթներն ունի, ինչպեսև ֆուտբոլային այլ գերտերությունների գավաթային առաջնությունները: Բայց որոշ տեղերում այդ առաջնություններին բավարար ուշադրություն չեն դարձնում: Որոշ երկրներում էլ գավաթային առաջնություններ ընդհանրապես չեն անցկացվում», -ասել է ֆրանսիացին:
Պլատինին խոսել է նաև այն մասին, թե ինչու գավաթակիրներին Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն չի տրվում: «Գավաթակիրներին Չեմպիոնների լիգայի ուղեգիր տալու գաղափարը հաճախ է քննարկվում, և ես համաձայն եմ դրան: Բայց երբ գալիս է քվեարկելու ժամանակը, պարզվում է, որ երկրների մեծամասնությունը դեմ է դրան»- ասել է Պլատինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում