Գալիանի. Զուգադիպություն չէ, որ առանց Մեսսիի «Բարսելոնան» երկու անգամ պարտվեց

Գալիանի. Զուգադիպություն չէ, որ առանց Մեսսիի «Բարսելոնան» երկու անգամ պարտվեց

«Միլանի» փոխնախագահ Ադրանո Գալիանին կարծում է, որ ակումբի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների վրա ազդում են «Ռոսոներիներ» մեկնարկային կազմի ֆուտբոլիստների մեծ թվով վնասվածքները։

«Արդյունքների և վնասվածքների միջև կապ կա։ Այն, որ «Բարսելոնան» պարտվեց «Այաքսին» և «Ատլետիկին» առանց վնասվածք ունեցող Մեսսիի, զուգադիպություն չէ։ Մենք բազմիցս հանդիպել ենք «Բարսելոնային» վերջին տարիների ընթացքում, և ամեն անգամ Մեսսին դաշտում է եղել։ Երբ մեր ֆուտբոլիստներն, ովքեր վնասվածքներ ունեն, շարք վերադառնան, կարծում եմ՝ վերելք կունենանք, ինչպես եղավ մեկ տարի առաջ։ Մենք այժմ միայն մեկ միավորով ենք զիջում անցյալ մրցաշրջանի այս տուրում մեր իսկ ցուցադրած արդյունքին»,-ասել է Գալիանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում