Ֆեդերեր. Նոր մարզիչ դեռ չեմ փնտրում
06/12/2013 17:25

Նմանատիպ
Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ դեռ նոր մարզչի փնտրտուքների մեջ չէ ու դեռ չգիտի կմասնակցի արդյոք Դևիսի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է հունվարի 31-ից փետրվարի 2-ը:
-Սևերին Լյուտին ինձ արդեն երկար ժամանակ է, ինչ օգնում է, բայց ես չգիտեմ, նա ցանկանում է արդյոք ինձ ուղեկցել տարվա 40 շաբաթն իմ մրցաշարերի ընթացքում: Դեռ չգիտեմ նոր մարզիչ կընտրե՞մ, թե՞ ոչ: Ես գոհ եմ իմ այսօրվա թիմից:
Մոտակա շաբաթների ընթացքում կհաստակեցնեմ Դևիսի գավաթին մասնակցել-չմասնակցելուս որոշումը,-հայտարարել է Ֆեդերերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում