Բենիտես. Մենք պետք է մտածենք միայն «Ուդինեզեի» մասին

Բենիտես. Մենք պետք է մտածենք միայն «Ուդինեզեի» մասին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ իր ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան miajn «Ուդինեզեի» դեմ խաղի վրա, այլ ոչ թե մտածեն «Արսենալի» մասին:

«Վաղը մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում, որտեղ չի կարելի սխալվել: Մինչև ձմեռային դադարը մեզ մի քանի որոշիչ հանդիպումներ են սպասվում, որոնք կարող են լրջորեն ազդել մրցարշարային աղյուսակում մեր դիրքի վրա: Մենք կարող ենք մոտենալ առաջատարներին, կամ էլ դուրս մղվել Չեմպիոնների լիգայի գոտուց», -ասել է Բենիտեսը:

Իսանացի մասնագետը նաև նշել է, որ «Ուդինեզեն» դժվար մրցակից է: ««Ուդինեզեի» դեմ խաղն այս հանդիպումների շարքում ամենաբարդն է լինելու, և ես պետք է համապատասխան բառեր գտնեմ իմ ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: «Արսենալի» դեպքն այլ է, քանի որ նման թիմի դեմ խաղից առաջ հեշտ է տրամադրել ֆուտբոլիստներին: Հիմա մենք պետք է մտածենք միայն «Ուդինեզեի» մասին», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում