Պելեգրինի. Կոմպանին իրեն լավ է զգում
06/12/2013 22:26
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին համոզված է, որ Վենսան Կոմպանին կկարողանա մասնակցել «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպմանը:
«Վենսանն իրեն լավ է զգում: Մենք դեռ կտեսնենք, թե արդյոք նա կկարողանա 4 օրում 2 խաղ անցկացնել: Նախորդ խաղը նա անցկացրեց առանց որևիցե խնդրի: Ամեն ինչ կախված կլինի նրա վերականգնման ընթացքից, բայց ես կարծում եմ, որ նա կկարողանա դաշտ դուրս գալ և դա վտանգավոր չի լինի», – ասել է չիլիացի մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում