Գարսիան այսօր կորոշի` Տոտտին կմասնակցի՞ «Ֆիորենտինայի» դեմ խաղին

Գարսիան այսօր կորոշի` Տոտտին կմասնակցի՞ «Ֆիորենտինայի» դեմ խաղին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ավագ Ֆրանչեսկո Տոտտիի’ խաղադաշտ վերադառնալու հավանականության մասին:

«Տոտտիի մասնակցության հարցը ես կորոշեմ այսօրվա մարզումից հետո: Տեսնենք, արդյոք նա բավականաչափ պատրաստ է խաղին հայտավորվելու համար:

Ցանկանում եմ, որ մենք հաղթենք, չէ՞ որ մենք խաղում են երկրպագուներին երջանկացնելու համար: Յուրաքանչյուր խաղին մասնակցելու համար ես ընտրում եմ այդ պահին լավագույն մարզավիճակում գտնվողներին:

Կարևոր չէ, թե ով է մեր հակառակորդը, մենք միշտ ցանկանում են հաղթել. դրա համար ներդնում ենք մեր տաղանդը ձգտումները և տրամադրվածությունը»,-հայտարարել է Ռուդի Գարսիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում