Վարանը պատրաստ կլինի հունվարին, Ռոնալդուն կմասնակցի «Կոպենհագենի» դեմ խաղին
08/12/2013 14:09
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է պաշտպան Ռաֆայել Վարանի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապաքինման ընթացքի մասին:
«Վարանն այժմ մարզվում է թեթև ծանրաբեռնավածությամբ անհատական ծրագրով: Նրա ծնկից հեղուկ քաշելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ, որ չորեքշաբթի օրվանից նա կկարողանա մարզվել ամբողջ ծարնաբեռնվածությամբ: Ռաֆայելը պետք է պատրաստ լինի հունվարի առաջին խաղերին:
Կրիշտիանու Ռոնալդուի մոտ ամեն ինչ կարգին է: Նա լավ է մարզվում: Նա կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին’ «Կոպենհագենի» դեմ խաղին»,-Անչելոտիի խոսքերը մեջբերել է Marca-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում