Գարսիա. Մենք անհաղթելի ենք, բայց «Յուվենտուսը» գերազանցում է մեզ
Նմանատիպ
«Ֆիորենտինայի» հետ խաղից (2:1) հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտարարել է, որ իր թիմը կպայքարի Ա Սերիայում չեմպիոն դառալու համար:
«Այսօր հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, և ես ուրախ եմ իմ թիմի և երկրպագուների համար: Հանդիպումը շատ կարևոր էր նաև Դեստրոյի համար, ով երկար ժամանակ չէր կարողանում խաղալ: Մենք ցուցադրեցինք շատ որակյալ խաղ: Որպեսզի հանդիպումը այսքան դիտարժան լինի, անհրաժեշտ են երկու հիասքանչ թիմեր և լավ մրցավար:
Ես չէի անհանգստանում 4 ոչ-ոքիի համար, քանի որ վստահ էի’ հաղթանակները վերադառնալու են: Մենք մնում ենք անհաղթելի և շատ լավ խաղ ենք ցուցադրում, բայց «Յուվենուսն» էլ իր հերթին է լավ խաղ ցուցադրում և գերազանցում մեզ: Նրանց հաջողվել է ստեղծել մի թիմ, որն ի զորու է հաղթել Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում:
Ես ցանկանում եմ նրանց հաջողություն «Գալաթասարայի» դեմ խաղում, բայց ինչ վերաբերվում է Սկուդետտոյին, ապա մենք նույնպես մասնակցում ենք այս մրցավազքին»-ասել է Գարսիան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում