«Այաքսի»՝ տրիբունայից ընկած երկրպագուի վիճակը դեռ ծանր է

«Այաքսի»՝ տրիբունայից ընկած երկրպագուի վիճակը դեռ ծանր է

Ամստերդամի «Այաքսի» երկրպագուն, ով լրջորեն վնասվել էր Չեմպիոնների լիգայի խմբային տուրում «Բարսելոնայի» դարպասն ուղարկված գոլը նշելիս տրիբունայից ընկնելու արդյունքում, դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես հոլանդական մամուլի ներկայացուցիչներին հաղորդել են 46-ամյա տղամարդու հարազատները, նրա կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, սակայն նրան առաջվա նման ինտենսիվ բուժում և բժշկական հսկողություն է պետք։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում