Օբամեյանգ. Վճռական ենք տրամադրված
10/12/2013 23:21

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ մարտական է տրամադրված Մարսելի «Օլիմպիկի» դեմ խաղին: Թիմերը մրցելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում վաղը:
««Օլիմպիկը» բարդ իրավիճակում է, և միայն մեզանից է կախված’ դրանից կկարողանանք օգուտ քաղել, թե ոչ: Հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք տրամադրված: Մեր նպատակն արժանավայել խաղ ցուցադրելը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելն է:
Չնայած կադրային խնդիրներին, ես հավատում եմ մեր պաշտպաններին և վստահ եմ, որ վաղը հիանալի խաղ է լինելու»,-Օբամեյանգի խոսքերը մեջբերում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում