Բենիտես. «Արսենալը» շատ ուժեղ է, բայց կփորձենք հաղթել

Բենիտես. «Արսենալը» շատ ուժեղ է, բայց կփորձենք հաղթել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրից առաջ խոսել է «Արսենալի» հետ հանդիպման իր ակնկալիքների մասին։

-«Արսենալը» կարող է այս մրցաշրջանում հաղթել Անգլիայի առաջնությունում։ Իմ կարծիքով Վենգերը լավագույն մարզիչն է Պրեմիեր-լիգայում։ Նա միշտ շատ լավ գիտի, թե ինչպիսի խաղ էէ պետք իր թիմին։

Այսօր «Արսենալը» կձգտի վերահսկել գնդակը և հակագրոհներով հաջողության հասնել։

Մեզ մնում է մեր գործն անենլ ու կենտրոնանալ մեր խաղի վրա: Գիտենք, որ «Արսենալը» շատ ուժեղ է, բայց կփորձենք հաղթել,- ասել է Բենիտեսը լրագրողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում