«Չելսիի» 41-ամյա դարպասապահը նշեց նորամուտը Չեմպիոնների լիգայում

«Չելսիի» 41-ամյա դարպասապահը նշեց նորամուտը Չեմպիոնների լիգայում

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Մարկ Շվարցերը, մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ստյաուայի» դեմ խաղին, դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, ով նշել է նորամուտը վերոնշյալ մրցաշարում. տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Բացի այդ, ավստրալացի դարպասապահը մրցաշարի պատմության ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այս ցանկում առաջինը Մարկո Բալոտան է. նա 2007 թվականին 43 տարեկանում մասնակցել է ՉԼ-ի խաղերին: Մարկ Շվարցերն այժմ 41 տարեկան է: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում