Մարտինո. Նեյմարին հանգիստ է անհրաժեշտ
12/12/2013 14:40
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ամփոփելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Սելթիկի» հանդեպ հաղթանակը (6։1), խոսել է նաև հեթ-տրիկ ձևակերպած Նեյմարի մասին։
«Նեյմարը հրաշալի հանդիպում անցկացրեց։ Ես ապշած եմ նրա և թիմակիցների կատարյալ փոխըմբռնումից ու համագործակցությունից։ Հեթ-տրիկ նա կարող էր անել նաև եզրում խաղալիս:
Բայց նրա խաղը կախված է նաև մարզավիճակից: Նեյմարը դժվար տարի է անցկացրել: Այնպես որ նրա համար սա մրցաշրջանի միջնամասը չէ, այլ ավարտը:
Նեյմարին շտապ հանգիստ է անհրաժեշտ, և ես հուսով եմ, նա դա կստանա և Սուրբ Ծնունդից հետո լավ մարզավիճակում կվերադառնա»,- ասել է Մարտինոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում