Ագեր. «Տոտենհեմը» հիանալի թիմ է, բայց մենք հավատում ենք մեզ
14/12/2013 17:35

Նմանատիպ
«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում կայանալիք «Տոտենհեմի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներից:
«Ես այն կարծիքը չունեմ, որ մենք որևէ մեկին որևէ բան պետք է ապացուցենք: Պետք է պարզապես ինքներս մեզ ցույց տանք, որ մեծ նպատակներ ունենք: Մենք ձգտում ենք հաղթել, քանի որ ցանկանում ենք գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Տոտենհեմը» հիանալի թիմ է, նրանք մի քանի լուրջ ֆուտբոլիստների հետ են պայմանագրեր կնքել: Բարդ հանդիպում է սպասում, բայց մենք հավատում ենք մեզ և գիտենք, որ ընդունակ ենք գոլեր խփել»,-ասել է Ագերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում