Պույոլը կարիերան ավարտելու կամ ԱՄՆ-ում շարունակելու երկընտրանքի առաջ է

Պույոլը կարիերան ավարտելու կամ ԱՄՆ-ում շարունակելու երկընտրանքի առաջ է

«Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը այս մրցաշրջանի ավարտին կարող է վերջակետ դնել ֆուտբոլիստի կարիերային:

Պաշտպանը երբևէ չի խոսել կարիերան այս տարիքում ավարտելու մասին, բայց վերջին շրջանում դաշտում գրեթե չի եղել ու վստահ չէ, որ կարող է նախկինի պես խաղալ:

Չի բացառվում, որ 35-ամյա Պույոլը կարիերայի մյուս փուլն անցկացնի ԱՄՆ-ում: Իսպանական մամուլը գրում է, որ մոտ ամիսների ընթացքում Պույոլը վերջնական որոշում կկայացնի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում