Պիրլոն տարեսկզբին կսկսի բանակցել նոր պայմանագիր կնքելու համար

Պիրլոն տարեսկզբին կսկսի բանակցել նոր պայմանագիր կնքելու համար

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն շարունակում է ապաքինվել «Ուդինեզեի» հետ խաղում ստացած վնասվածքից:

Ֆուտբոլիստը գուցե կարողանա մասնակցել «Ռոմայի» դեմ խաղին, որը կկայանա մյուս տարվա 6-րդ օրը: Հայտնի է նաև, որ այդ ժամանակ Պիրլոն կսկսի բանակցել ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար: Թուրինյան ակումբը ցանկանում է իր կազմում պահել 34-ամյա Պիրլոյին, սակայն նոր պայմանագրի կետերի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում