Գյոտցե. «Համբուրգի» հետ հեշտ չէր

Գյոտցե. «Համբուրգի» հետ հեշտ չէր

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նշել է, որ «Համբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը հեշտ չի եղել:

«Մեզ հեշտ չէր «Համբուրգի» հետ, քանի որ նրանք շատ խորքից էին պաշտպանվում: «Համբուրգի» գոլից հետո մենք մի փոքր նյարդայնացանք, բայց հիմա կարող ենք գոհ լինել արդյունքից», -ասել է Գյոտցեն:

Ֆուտբոլիստը անդրադարձել է նաև ակումբային աշխարհի առաջնությանը: «Նախկինում մեզանից ոչ ոք չի խաղացել այդ մրցարշարում, այդ պատճառով էլ սպասում ենք դրան և ցանկանում ենք հնարավորինս լավ հանդես գալ», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում