«Յուվենտուսը» 8 հանդիպում շարունակ գոլ բաց չի թողել
16/12/2013 13:29
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» «Սասուոլոյի» դեմ խաղում տարավ իր 8-րդ թիմի անընդմեջ հաղթանակն Ա Սերիայում՝ միաժամանակ գրանցելով մեկ այլ գերազանց արդյունք:
«Ծեր սինյորան» ութ խաղում իր դարպասն անառիկ է պահել։ Դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գնդակ բաց չի թողել արդեն 730 րոպե, ինչը նրա համար անձնական ռեկորդ է։
-Այս արդյունքը ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Մեր պաշտպանույթւոնը մեր հարձակվողներից է սկսվում, որստի նրանք ևս արժանի են գովասանքի խոսքերի,-ասել է Բուֆֆոնը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Ա սերիայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում