ԱՄՆ-ում ներկայացրել են նոր B-21 Rider ռմբակոծիչը

ԱՄՆ-ում ներկայացրել են նոր B-21 Rider ռմբակոծիչը

Ամերիկյան Northrop Grumman գործարանը հանրության ուշադրությանն է ներկայացրել նոր B-21 Raider ռմբակոծիչը։ Գործարանում պնդում են, որ ինքնաթիռը ստեղծվել է «սթելս» տեխնոլոգիաների կիրառմամբ և հանդիսանում է աշխարհի առաջին վեցերորդ սերնդի ռմբակոծիչը։

Ինքնաթիռի շնորհանդեսին մասնակցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը։ Վերջինս իր խոսքում նշել է, որ սա ևս մեկ սովորական ինքնաթիռ չէ։ «Սա մեր բոլորիս սիրված երկիրը պաշտպանելու ԱՄՆ վճռականության մարմնավորումն է», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Նշվում է, որ առաջին B-21 Raider ինքնաթիռը երկինք կբարձրանա արդեն 2023թ.-ին։ Դրա տեղակայման վայրը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Էլլսուորտ (Հարավային Դակոտա նահանգ) ավիաբազան կլինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում