Ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Օրվա խաղացանկը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Օրվա խաղացանկը

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր շարունակվելու են  1/8 եզրափակիչի հանդիպումները։ 1/4 եզրափակիչ դուրս գալու համար այսօր կմրցեն հետևյալ երկրների հավաքականները.

Ժամը 19։00՝ Ճապոնիա – Խորվաթիա

Ժամը  23:00՝ Բրազիլիա – Հարավային Կորեա

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Ֆրանսիան 3։1 հաշվով հաղթել է Լեհաստանի հավաքականին, իսկ Անգլիան 3։0 հաշվով՝ Սենեգալի ընտրանուն։ Հաջորդ տուրում Ֆրանսիան կմրցի Անգլիայի հետ, իսկ Նիդերլանդները՝ Արգենտինայի։ 1/4 եզրափակչի մնացած չորս հավաքականները կորոշվեն այսօր և վաղը տեղի ունենալիք հանդիպումների արդյունքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում