ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «վերադարձնել օկուպացված տարածքները». Բլինքեն

ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «վերադարձնել օկուպացված տարածքները». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Wall Street Journal-ի համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային օգնություն տրամադրել՝ վերադարձնելու Ռուսական հատուկ ռազմական գործողության հետևանքով կորցրած տարածքները։

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: Մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Ուկրաինայի իշխանությունները նաև տնտեսական և հումանիտար օգնության կարիք ունեն։», – հավելել է Բլինքենը:

ԱՄՆ Պետքարտուղարը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու վերաբերյալ հայտարարություններ չի արել՝ նշելով, որ Կիևի իշխանություններն իրենք են որոշում՝ «ուր և երբ են ուզում գնալ»։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ արդյունք է ակնկալում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում