Արցախը շարունակում է մնալ բլոկադայի մեջ
19/12/2022 11:15
Նմանատիպ
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեսակապի միջոցով այսօր ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։
«168 ժամ է մենք արդեն բլոկադայի մեջ ենք, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ, մենք պետք է գնանք առաջ ու մեր արժանապատվությունը պետք է պահպանենք։
Վստահ եմ, որ ամեն ինչ հաղթահարելու ենք»,- տեսակապի ընթացքում նշել է Արցախի պետական նախարարը։