Մակրոն. Անձամբ ես չեմ ցանկանում, որ բանակցություններ վարեն միայն չինացիներն ու թուրքերը
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Monde-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների պաշտպանությունն առաջնահերթություն է և Ֆրանսիան հավատարիմ է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության ռազմավարությանը և Ուկրաինայի հաղթանակին»։
Մակրոնն ասել է, որ կողմ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին և չի տեսնում ուկրաինական հակամարտության ռազմական լուծում։
Ի պատասխան այն առաջարկների քննադատությանը, որոնք վերաբերում էին Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքներին, Ֆրանսիայի ղեկավարն ասել է. «Ես տեսնում եմ որոշ մարդկանց ռազմավարությունը, որն այն է, որ միակ լուծումը լինելու է կողմերից մեկի ոչնչացումը։ Բայց բոլոր եվրոպացիներն ու արևմուտքցիները, ովքեր ինձ բարոյականության դասեր են տալիս, թող բացատրեն, թե ում հետ են նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Անձամբ ես չեմ ցանկանում, որ բանակցություններ վարեն միայն չինացիներն ու թուրքերը», – նշել է Ֆրանսիայի նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում