«Ինտերի» սեփականատեր Էրիկ Տոհիրը ամփոփել է ձմեռային տրանսֆերային պատուհանը.
-Մեր նպատակը թիմը հզորացնելն էր ու կարծում եմ, որ մենք լավ ենք սկսել այդ գործընթացը: Ես ուզում եմ լավ խոսքեր ասել այն ֆուտբոլիստներին, ովքեր լքել են «Ինտերը»: Մեզ համար կարևոր էր նրանց խաղալու և աճելու հնարավորություն տալը: Հույս ունենք, որ կհասունանան ու կվերադառնան:
Շատ գոհ եմ մեր ձեռքբերումներից: Հավատում եմ, որ նորեկները հավասարակշիռ վիճակում կպահեն թիմը,-Տոհիրի խոսքերը մեջբերել են իտալական ԶԼՄ-ները: