«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը մեկնաբանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի վարած քաղաքականությունը:
«Այս պահին ես շատ լավ հարաբերություններ ունեմ Գալիանիի հետ: Մեր գործողությունները համաձայնեցված են: Մրցաշրջանի վերջում կբացատրենք տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարած ձեռքբերումները: Երկրպագուները պետք է հանգստություն պահպանեն:
Ձմեռային տրանսֆերային պատուհանը միշտ էլ արտասովոր է. բարդ է գտնել թիմն ուժեղացնող ֆուտբոլիստների: Լավագույն ֆուտբոլիստներին չեն վաճառում, և ոչ ոք չի ցանկանում նվերներ մատուցել մյուսներին»,-Զեեդորֆի խոսքերը մեջբերել է Football Italia-ն: