BBC-ն հաղորդում է, որ անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումարն է վատնել:
Պրեմիեր լիգայի թիմերը ձեռքբերումների համար ծախսել են 130 մլն ֆունտ` 10 մլն ֆունտով ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Գումարն ավելի մեծ կարող էր լինել, եթե կայանային Կոնոպլյանկայի, Մանգալայի, Ֆերնանդոյի տեղափոխությունները:
Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիայի Լիգա 1-ը` 52 մլն ֆունտ: Երրորդ հորիզոնականում իտալական Ա սերիան է` 39 մլն ֆունտ, իսկ քառյակը եզրափակում է Բունդեսլիգան` 26 մլն ֆունտ: