Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Վալենսիայից»:
7-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսն առաջ մղեց կատալոնացիներին: Նախքան ընդմիջման գնալը` 44-րդ րոպեին, Դանիել Պարեխոն վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 48-րդ րոպեին, արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Պաբլո Պյատին: 54-րդ րոպեին «չղջիկների» դարպասին գլխավոր մրցավար Պեդրո Խեսուս Պերեսը նշանակեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Լիոնել Մեսսին: Վերջին խոսքն, այնուհանդերձ, «Վալենսիայինն» էր` 59-րդ րոպեին Ֆրանսիսկո Պակո Ալկասերը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» մնաց 54 միավորով և դեռ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն նույնքան միավոր ունեցող Մադրիդի «Ատլետիկոն» և 53 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալը» տուրի շրջանակում իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել: «Վալենսիան» 28 միավորով 8-րդ տեղում է:
«Բարսելոնա»-«Վալենսիա»` 2:3
Հեռացում` Խորդի Ալբա 78′