«Ման. Յունայթեդը» պարտվեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

«Ման. Յունայթեդը» պարտվեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում պարտվեց «Սթոք Սիթիին»:  38-րդ րոպեին Չարլի Ադամը բացեց հանդիպման հաշիվը, 47-րդ րոպեին Ռոբին վան Պերսին հավասարեցրեց, սակայն 5 րոպե անց Չարլին խփեց դաշտի տերերի հաղթական գոլը:

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 40 միավոր և դեռևս շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Սթոք Սիթին» վաստակած միավորների քանակը հասցրեց 25-ի:

«Սթոք Սիթի»-«Մանչեսթեր Յունաւյթեդ»` 2:1


Հետևեք մեզ նաև Telegram-ում