«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ հանդիպման ժամանակ չի կարող հույս դնել իր պաշտպպաններից երկուսի՝ Ժորդի Ալբայի և Խավյեր Մասկերանոյի վրա։
22-րդ տուրում «Վալենսիայի» դեմ հանդիպման ժամանակ (2:3) Ալբան երկու դեղին քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից։ Այս հեռացումն առաջինն էր կատալոնացիների համար վերջին 52 հանդիպումներում։
Ինչ վերաբերում է Մասկերանոյին, նա այդ հանդիպման ժամանակ ստացել է հինգերորդ զգուշացումը և բաց կթողնի «Սևիլյայի» դեմ խաղը։