Ա Սերիայի 22-րդ տուրի «Ռոմա»-«Պարմա» հանդիպումը, որը երեկ դադարեցվել է ուժեղ անձրևի պատճառով, կշարունակվի ապրիլին: «Corriere dello Sport»-ի տվյալներով՝ այդ խաղը տեղի կունենա ապրիլի 2-ին կամ 9-ին:
Նշվում է, որ հանդիպումը կշարունակվի այն րոպեից, որից մրցավարը դադարեցրել է:
Ավելացնենք, որ «Յուվենտուսի»՝ «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռոման» թուրիցիներից ետ է մնում 9 միավորով: